Լրահոս
Օրվա լրահոսը

Խցանում Սեբաստիա-Լենինգրադյան խաչմերուկում. արձագանքը չուշացավ

Հուլիս 20,2018 13:50

Երեւանի Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում կոյուղագծի դիտահորի խցանման մասին Վեոլիա ջուր ընկերությունը ահազանգ էր ստացել շուրջ 7 օր առաջ:
Արձագանքը չէր ուշացել: Սակայն ուսումնասիրությամբ պարզվել էր, որ խոսքն ավելի բարդ խնդրի մասին է: Ոչ մետաղալարով, ոչ հատուկ փչող տեխնիկայով՝ երկու կողմից խցանումը բացել չէր հաջողվել: Դուրս հոսող ցեխաջուրը վկայում էր. խորհրդային տարիներին կառուցված կոյուղագիծը կոտրվել էր, թերեւս այս բանուկ փողոցով անցնող բեռնատարների ծանրության տակ: Ինչպես հետո պարզվեց՝ միանգամից երեք տեղից: Կոյուղատարը լցվել – փակվել էր հողով ու ապարներով: Այստեղից էլ՝ խցանումը:

Երեկվանից խաչմերուկում աշխատում են Վեոլիա Ջուր ընկերության «Արեւմուտք» տարածաշրջանային տնօրինության «Մաշտոց» տեղամասի շինարարական տեխնիկան ու մասնագետները: Գործի ամենադժվար մասն արդեն հետեւում է մնացել: Երկու էքսկավատոր նախ «մուրճով» քանդել են ասֆալտե հարգանքի արժանի հաստության ծածկը՝ առնվազն 20 սմ, այնուհետեւ սկսել են հողային աշխատանքները: Երեկ արդեն մեկ էքսկավատոր էր աշխատում: Բռնել էր «իզը» ու խրամուղի էր բացում:
Տեղամասի գլխավոր ճարտարագետ Հրանտ Դանիելյանն ասում է, որ հիմա վնասված 35 մետրանոց հատվածում՝ առաջին դիտահորից մինչեւ երկրորդ դիտահոր, կոյուղատար խողովակը փոխարինվում է նորով: Աշխատանքի արագ ավարտին առաջացած լրացուցիչ խնդիրներն են խանգարում: Տարածքում հայտնաբերվել է «գոյություն չունեցող» գազատար (լավ է՝ չգործող), ինչպես նաեւ Բիլայնի կորած դիտահոր՝ մոտ 40 սանտիմետր խորության վրա: Դրանից դուրս է գալիս մոտ 15 մալուխ, որը լուրջ խոչընդոտում է գործին: Տեխնիկա հնարավոր չէ այստեղ մտցնել, տղաները ձեռքով են աշխատում, որ հատվածն անցնեն:

Ըստ Հրանտ Դանիելյանի՝ հին կոյուղագիծ վերանորոգելն այլեւս իմաստ չուներ: Այստեղ փաստորեն նոր կոյուղի է կառուցվում: Ասենք նաեւ, որ կոյուղագծից բացի, խնդրի լուծման նպատակով կառուցվելու է 2 նոր դիտահոր, իսկ մեկն էլ վերակառուցվելու է:

Այս տրանսպորտային հանգույցը կարեւորագույններից մեկն է Երեւանում: Դրա համար էլ նպատակ է դրվել, չնայած խոչընդոտներին, առաջիկա 2-3 օրերին ավարտել կոյուղագծի շինարարությունը: Ասֆալտապատումն էլ կարվի մոտ 5 օրից: Խաչմերուկը կբարեկարգվի ու կգործի սովորական աշխատանքային ռեժիմով:

Հանրային կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031