Լրահոս
Օրվա լրահոսը

«Շվեյցարիայում պաշտոնյաները գնացքով են աշխատանքի գնում»

Հուլիս 20,2018 14:30

Շվեյցարաբնակ կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանը «Առավոտի» հետ զրույցում մի հետաքրքիր պատմություն պատմեց` զուգահեռներ տանելով Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ: «Շվեյցարիան պետություն է, որը ոչ թե միանձնյա, այլ ֆեդերալ կազմի կողմից է կառավարվում, այստեղ ղեկավարները չունեն կապույտ լույսերով մեքենաներ, թիկնապահներ ու ծառայողական շքեղ մեքենաներով չեն երթեւեկում: Մի անգամ Ֆեդերալ կազմի անդամներից մեկը, որը Ցյուրիխում էր բնակվում եւ Բեռնում աշխատում, գնացքով գնում է աշխատանքի:

Այդ ընթացքում համակարգչով աշխատում է: Մեկ էլ տեսնում է, որ իր դիմաց նստած քաղաքացին հեռախոսով բարձր խոսում է ու խանգարում իրեն: Պաշտոնյան, որ թերթում հետո գրել է այս միջադեպի մասին, աչքի ծայրով նայում է իրեն խանգարող քաղաքացուն` մտածելով, որ կլռի: Երկրորդ անգամ էլ է սաստող հայացով նայում, սակայն դարձյալ ապարդյուն: Մեկ էլ քաղաքացին մոտենում է նրան ու ասում՝ ինձ չի հետաքրքրում, որ դու մեր երկրի ղեկավարներից ես, դու ապրում ես իմ փողերով, իմ հաշվին, ես եմ քեզ ընտրել, հետեւաբար կանեմ այն, ինչ ինձ հարմար է»,- պատմեց կոմպոզիտորը: Ապա հավելեց, որ պաշտոնյան թերթում գրել է, որ քաղաքացու պահվածքից սկզբում վատ է զգացել, սակայն ավելի ուշ մտածել է. «Ինչ լավ երկրում եմ ապրում, որտեղ քաղաքացին կարող է այսքան ազատ զգալ, որ երկիրն իրենը համարի, ինձ էլ` իր աշխատողը»:

Լուսանկարը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Կարդացեք

«Առավոտ»

19.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԿԻՐԱԿՈՍ says:

    Հարգելի Պարոն Հալաջյան,
    Չափազանց վիճելի, եթե չասենք վնասակար օրինակ եք բերում: Ձեռքի հեռախոսն իր օգտակարության հետ նաև պատուհաս է դարձել: Ձեր նկարագրած լակոտը պարզապես լկտի արարած է, եթե նա ազատ է անել իր խելքին փչածը, ապա ես էլ ազատ եմ պահանջել, որ հարգի իմ լռությունը, մանավանդ երբ աշխատում եմ իմ պետս հարկատւների, ինչպես այդ կապերը կտրածն է հայտարարում: Առանց այն էլ Հայաստանի հանրային տրանսպորտում քիչ չեն նրանք, ովքեր 20-30-40 հոգու կարող են պարզապես տեռորի ենթարկել իրենց տխմար, ամբախ-զամբախ դատարկախոսություններով: Լավ կլիներ, որ Շվեյցարիայից ավելի օգտակար և ուսանելի օրինակ բերեիք, և ոչ թե այս մեկը, որը յուրատեսակ զենք է դառնալու մեր անդաստիարակների համար:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031