Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կացարանային վատ պայմանների պատճառով միայնակ մայրը երեխաներին գիշերօթիկ հաստատություն է ուղարկել. «Շիրակ կենտրոն»

Հուլիս 20,2018 12:57

1988-ի երկրաշարժից շուրջ 30 տարի անց էլ Գյումրիով մեկ սփռված են ավելի քան 2000 կիսախարխուլ վագոն-տնակներ: Առավել ծանր է այդ տնակներում մանկահասակ երեխաներով պատսպարված ընտանիքների և հատկապես միայնակ մայրերի վիճակը:

Տնակային ավաններում առավել հաճախակի ենք հանդիպում դպրոցահասակ երեխաներին գիշերօթիկ հաստատություններ ուղարկած ընտանիքների: Նման ընտանիքների ծնողներից շատերը պատճառաբանում են կացարանային պայմանների բացակայությունը:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում 3 դպրոցահասակ երեխաների միայնակ մայրը ներկայացնում է իրենց ընտանիքի կացարանային ծանր պայմանները:

«Շիրակ կենտրոն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031