Քիչ առաջ մեկնարկած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն դիտարկումներին, որ այդքան էլ պարզ չէ, թե ՀՀ-ն ի՞նչ տնտեսական քաղաքականություն է վարում:
«Մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է»,- ասաց վարչապետը`մանրամասնելով, թե ի՞նչ է նշանակում «ներառող» տնտեսական համակարգ: Ըստ նրա, հեղափոխությունից առաջ ունեցել ենք մի համակարգ, որտեղ ոչ բոլոր ոլորտներն են զարգացել, տնտեսական զարգացման որոշ ձեւերի հասանելիություն սահմանափակ մակարդակ են ունեցել: «Սահմանափակումները այլեւս պետք է գոյություն չունենան»,- ասաց նա հավելելով, որ շուտով կներկայացվի Հարկային նոր օրենսգիրք, որի շրջանակում շեշտադրումներ կարվեն ՓՄՁ-ներին աջակցության խնդիրն:
Մանրամասները` տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ