Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի արձանագրած խախտումների հիման վրա Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ

Հուլիս 20,2018 11:57
qreakan

Հոգեբուժարաններում ծառայությունների վճարովի մատուցման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած դեպքերի հիման վրա Քննչական կոմիտեում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը չհայտարարված այցերի ընթացքում հոգեբուժարաններում արձանագրել էր կոպիտ խախտումներ։

Այցերի ընթացքում վեր հանված խնդիրները, դրանց ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև անհրաժեշտ լուծումների առաջարկները ներկայացվել էին ոլորտի իրավասու մարմիններին, իսկ արձանագրված որոշ տեղեկություններ ուղարկվել էին Գլխավոր դատախազություն՝ համապատասխան ընթացք տալու  նպատակով։ Նշված բոլոր հարցերը տեղ են գտել նաև Պաշտպանի համապատասխան արտահերթ զեկույցում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման աշխատանքները վկայում են, որ հոգեբուժական կազմակերպություններում շարունակվում են արձանագրվել խնդիրներ, որոնց լուծման ու խախտումների վերացման ուղղությամբ պետք է ձեռնարկվեն անհետաձգելի և գործուն քայլեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031