Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտը կարող է հեռացվել  2020 թ. օլիմպիական խաղերի ծրագրից

Հուլիս 20,2018 11:26

2020 թ. օլիմպիական խաղերի ծրագրում բռնցքամարտը թողնել-չթողնելու հարցը հայտնվել է ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի օրակարգում:

Տարածված հաղորդագրությունում ասվում է, որ սեղանին է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայում տիրող իրավիճակի մասին հաշվետվությունը, որը լուրջ մտահոգություններ է առաջացրել կազմակերպության գործունեության անկյունաքարային ուղղություններում՝ ներառյալ ղեկավարումը եւ ֆինանսական մենեջմենթը:

ՄՕԿ-ի գործկոմը  ուժի մեջ թողել ԱԻԲԱ-ի ֆինանսավորման ժամանակավոր կասեցումը, կազմակերպության ղեկավար Չինգ Կոու Վուի ժամանակավոր հեռացումը եւ իրեն իրավունք վերապահել քննարկել 2020 թվականի օլիմպիական խաղերում բռնցքամարտը ներառելու նպատակահարմարության հարցի քննարկումը:

Հարցը կքննարկվի նոյեմբերի 2-3-ը Մոսկվայի համաժողովից հետո՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Տոկիոյում կայանալիք ՄՕԿ-ի գործադիր կոմիտեում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031