Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը ավագ մարզիչ Գեւորգ Դավթյանի գլխավորությամբ վաղ առավոտյան մեկնում է Իտալիա, որտեղ անցկացվելու է մինչեւ 15 եւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Եվրոպայի առաջնությունում խաղարկվելու են նաեւ Բուենոս-Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր, սակայն այդ խնդիրը մեզ չի հետաքրքրում, քանի որ Հայաստանն արդեն նվաճել է տղաների մրցապայքարի իրեն հասանելիք վարկանիշը:
Գեւորգ Դավթյանը հավաքականում ընդգրկել է 11 ծանրորդի, որոնք կպայքարեն երկու տարիքային խմբերում էլ: Նրանք են. 50 կգ՝ Անդրանիկ Պապեյան (17 տարեկաններ), Ժորա Սարգսյան (15) եւ Գոռ Սահակյան (15), 62 կգ՝ Գոռ Գալստյան (17), 69 կգ՝ Մնացական Աբրահամյան (15), 77 կգ՝ Հարություն Գրիգորյան (15), Գեւորգ Ղահրամանյան (17) եւ Կարեն Մարգարյան (17), 85 կգ՝ Տիգրան Ամիրյան (17) եւ Գարիկ Կարապետյան (15), 94 կգ՝ Պողոս Խարկության (17):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ