Հունիսի 18-ին, ժամը 23-ի սահմաններում Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում Կոթիի բնակիչ, 1969թ. ծնված, որպես հոգեկան հիվանդ հաշվառված տղամարդը դանակով հարձակվել է գյուղի բնակիչ 1991 եւ 1993 թվականներին ծնված տղամարդկանց վրա:
Նրանք գյուղի կենտրոնով ավտոմեքենայով անցնելիս են եղել, երբ հոգեկան հիվանդը դանակով նրանց վրա հարձակվել է: Դանակահարությունից 1993թ. ծնված տղամարդը աջ քունքի շրջանում կտրած-արյունահոսող վերք է ստացել: Նա բուժման համար Երեւան է տեղափոխվել:
Իրավապահներից տեղեկացանք, որ դանակահարած տղամարդը տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ