Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանձնաժողովը չի արձագանքել նամակին, ինչը պետք է որակել ոչ միայն անբարեկրթություն, այլեւ՝ անսկզբունքայնություն. ՌԱԿ

Հուլիս 19,2018 19:05

Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը ընդառաջելով ՀՀ վարչապետի հունիսի 19-ի որոշմամբ կազմված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի հայտարարությանդ պաշտոնական նամակով դիմել է ՀՀ փոխվարչապետ եւ հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացնելով քննարկումներին որպես արտախորհրդարանական ուժ մասնակցելու իր պատրաստակամության մասին եւ հատկապես շեշտել իր շահագրգիռ մոտեցումը տվյալ հարցի նկատմամբ եւ, միաժամանակ, ընդգծել, որ ՌԱԿ-ը ընտրական օրենսդրության վերաբերյալ ունի մի շարք ուրույն առաջարկներ, պատրաստ՝ քննարկելու դրանք մյուս կազմակերպությունների հետ։

Անցել է արդեն շուրջ 4 շաբաթ, բայց հանձնաժողովը ցարդ որեւէ կերպ չի արձագանքել հիշյալ նամակին, ինչը պետք է որակել ոչ միայն անբարեկրթություն, այլեւ՝ անսկզբունքայնություն։ Իսկ հանձնաժողովի համակարգող նշանակված Դանիել Իոննիսյանի պահվածքը՝ անպարկեշտություն։

Արդարեւ, մամուլից մեզ հայտնի է դառնում, որ հանձնաժողովը գումարել եւ գումարում է մի շարք նիստեր՝ մասնակցությամբ նաեւ արտախորհրդարանական հատուկենտ ուժերի։ Սակայն այդ բացակայությունները չեն խանգարում պրն Իոննիսյանին իր հրապարակային բազմաթիվ ելույթներում հայտարարելու, որ քննարկումներն ընթանում են քաղաքական դաշտում գործող խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ակտիվ մասնակցությամբ ստեղծելով թյուր տպավորություն, թե օրենսդրական փոփոխություններով օրինագիծը պատրաստվում է համընդհանուր ջանքերով։

Այս բոլորը ցույց են տալիս, որ այնպիսի օրինագծի մշակման գործը, որն այնքան էական նշանակություն ունի մեր պետության հետագա զարգացման եւ Նոր Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար, առաջ է տարվում հին եւ հնացած մոտեցումներով, այսինքն ընտրովի կողմնակալությամբ, ինչը խոսում է նրա մասին, որ տվյալ անձը, օգտվելով իրեն տրված լիազորություններից, չի ցանկանում ներգրավել արտախորհրդարանական այն ուժերին, որոնք ասելիք ունեն տվյալ հարցում։

 

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ճիշդ է թէ լաւ կ’ըլլար որ գոնէ պատասխան մը տան, թեկուզ քաղաքավարօրէն մերժելու համար դիմումը: Վիրաւորանքը հասկնալի է:

    Սակայն նիւթի խորքի մակարդակին վրայ՝ շփոթում էք Օրէնսգիրքի մը վերատեսութիւնը, Սահմանադրական Համագումարի հետ:

    Այս «յեղափոխութիւնը» իւրայատուկ է – Փառք Աստուծոյ -, դեռ ջանք են թափում եղածից մի բան փրկելու, եւ ոչ թէ ամէն բան ու ամբողջովին զէրօյից վերսկսիլ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031