Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը կմասնակցի Վրաստանում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին. «Ազատություն»

Հուլիս 19,2018 18:25

«Ազատություն» ռ/կ. Վրաստանում օգոստոսի 1-15-ը տեղի կունենան «Արժանի գործընկեր- 2018» բազմազգ զորավարժությունները, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ: Զորավարժություններին կմասնակցի նաև Հայաստանը: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ շուրջ 3 հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժություններն այս տարի կանցկացվեն «Ուժը գործընկերության մեջ է» կարգախոսի ներքո: Վարժանքների մասնակիցների թվում են Վրաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Լիտվան, Լեհաստանը, Նորվեգիան, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը և Հայաստանը:

Գերատեսչությունը նշում է, որ զորավարժություններին ներկայացված կլինի ամերիկյան օդուժ, գերմանական զրահատեխնիկա: «Արժանի գործընկեր» զորավարժությունները Վրաստանում անցկացվում են արդեն չորրորդ անգամ:

Անցյալ տարի Հայաստանը վերջին պահին հրաժարվել էր մասնակցել Վրաստանում Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031