Այսօր ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն հանդիպել է Սլովակիայի Հանրապետությունից ժամանած գործարարների:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ սլովակ և բուլղար գործարարների կողմից ՀՀ-ում ներդրումների իրականացման հնարավորությունների վերաբերյալ:
Միաժամանակ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն իր մտահոգությունն ու վրդովմունքն է արտահայտել Սլովակիայի կողմից դեպի Իսրայել՝ Հաուբիցներ և Դանա ինքնագնաց հրթիռանետային համակարգեր արտահանելու, լիցենզիա տրամադրելու կապակցությամբ, հաշվի առնելով, որ այդ զինատեսակները միանգամից Իսրայելից փոխադրվում են Ադրբեջան:
Մ. Մելքումյանը դա համարել է անթույլատրելի: