Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ հայտարարությունը «ծռերը» չէին գրել, դա ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի էր». Գուրգեն Եղիազարյան

Հուլիս 19,2018 15:11

Իշխանությունը կարող էր թույլ չտալ, որ գրավեն, երեք զոհ էլ չէր լինի: Չէ՞ որ իրավապահները կրնկախոկ հետեւել էին այդ ամենին

ԱԱԾ պետի նախկին տեղակալ, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը գնահատականներ չի հնչեցնում այն մասին, որ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների մեծ մասը կալանքից ազատվել է: Փոխարենը, այլ հարցադրում է անում. «Ինչպե՞ս պատահեց, որ նրանք կարողացան ՊՊԾ գունդը գրավել: Իշխանությունը կարող էր թույլ չտալ, որ գրավեն, երեք զոհ էլ չէր լինի: Չէ՞ որ իրավապահները կրնկախոկ հետեւել էին այդ ամենին»: «Փաստարկ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը Եղիազարյանն անդրադարձավ 2016թ. հուլիսյան հայտնի դեպքերին:

«Ինչպե՞ս եղավ, որ խմբի անդամները չորս իրարամերժ հայտարարություններ արեցին: Մեկի բերանով չորս տարբեր բան ասացին, եւ այդ շղթան ավարտվում է «դուրս ենք եկել ռուսական գաղութատիրության դեմ» հայտարարությամբ: Ինչպե՞ս եղավ, որ զենքը վայր դնելուց կես ժամ առաջ նման բան ասացին»,-հարցադրումները շարունակեց նախկին պաշտոնյան:

Եղիազարյանի խոսքով՝ նշյալ հայտարարությունը «Սասնա ծռերը» չեն գրել. «Դրա մասին հետո կխոսեմ: Դա առաջին հերթին ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի էր, որպեսզի ՌԴ-ում իմանան, որ եթե այսպես շարունակվի, մարդիկ զենք կվերցնեն ՌԴ-ի դեմ»: Գուրգեն Եղիազարյանը նաեւ կարծիք հայտնեց, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Սասնա ծռերը», «Հիմնադիր խորհրդարանը» եւ Ժիրայր Սեֆիլյանը կլինեն բավականին կոշտ ընդդիմություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031