Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԿ նախագահն առաջարկում է աստղագիտության գումարով պարզել սարերի` մի գծի վրա գտնվելու պատճառը (տեսանյութ)

Հուլիս 19,2018 15:06

«Շատ կուզենայի, որ Հայաստանը ԱՄՆ-ի պես հզոր գիտություն ունենար, որպեսզի Օբամայի պես խոսեինք (Օբաման ասել էր, թեկուզ ԱՄՆ ժողովուրդը սոված մնա, գիտնականները պետք է ամեն ինչ ունենան- Գ.Հ),- «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ  Սմբատ Գոգյանը: Նա նաեւ անդրադարձավ «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ այցելած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այն հայտարարությանը, որ պետք է Վիկտոր Համբարձումյաններ կրթենք:

«Հայաստանը ոչ թե պետք է գլոբալ մակարդակի միջազգային գիտության մեջ խորանա, այլ իր լոկալ գիտական պահանջները բավարարելու ուղղությամբ աշխատի, օրինակ ես, շատ բարձր գնահատելով մեր աստղագիտությունը եւ ոլորտները, որ ունենք, ավելի շատ կուրախանայի որպես կողմնակի անձ, եթե այն գումարը, որ ներդրվում է տիեզերքի, աստղերի կառուցվածքային առանձնահատկությունները ուսումնասիրելու համար, դրա փոխարեն տրամադրվեր, որ հասկանայինք, օրինակ, Արագած եւ Աժդահակ սարերի պես սիրուն սարեր մի գծի վրա աշխարհում գոյություն չունեն… Հատիսը, Աժդահակը, Արայի եւ Արագած լեռները մի գծի վրա են եւ եթե Աժդահակից նայեք, շատ սիրուն բնապատկեր է: Օրինակ ի՞նչն է խանգարում հետազոտություն անել, պարզել օդային հոսանքները էդ ոլորտներում ո՞նց են, եւ ստեղծել տուրիստական թանկարժեք մարշրուտ, որտեղ հսկայական միջազգային մակարդակի օդաչուներ կգան, կթռնեն, աշխարհով կտարածեն եւ կսկսեն տուրիստական բաներ ծավալվել»,- հավելեց Սմբատ Գոգյանը: (Դիտեք տեսանյութում` 37-րդ րոպեից):

Նրա ձեւակերպմամբ. «Էն որ ասում են Եվրոպայում զարգացած գիտություն, այո գիտությունը հիմնարար է, բայց գոյություն ունեն նաեւ կապիտալիզացվող գիտելիքներ, առանց որոնց ոչ մի գիտական չի գործում, նույնիսկ ՆԱՍԱ-ն կիրառական խնդիրներ է լուծում, օրինակ հիմիկվա GPS-ը, որ կա, ստեղծել են ամերիկացիները` իրենց տիեզերական նպատակների համար, բայց այժմ դա աշխարհում տարածելով կարողանում են կոմերցիալիզացնել»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Մեդիա Կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031