Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել է 2020 թ. Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի ժամանակացույցը

Հուլիս 19,2018 13:40

Օլիմպիական խաղերի ծրագրում նախատեսված է 33 մարզաձեւերի 339 մրցում:

Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 24-ին, սակայն առաջին մրցումները կմեկնարկեն հուլիսի 22-ին եւ 23-ին:

Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը կլինի օգոստոսի 9-ին:

Սոֆթբոլի եւ բեյսբոլի մրցաշարերում ժամանակացույցը կարող է փոփոխվել կամ լրացվել:

Ֆուտբոլի մրցաշարում հանդիպումների ժամանակացույցը ՖԻՖԱ-ի խորհուրդը պետք է հաստատի այս տարվա հոկտեմբերին:

Հիշեցնենք, որ 2016 թվականին ՄՕԿ-ի համաժողովը որշել է 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի ծրագիր ընդգրկել հինգ նոր մարզաձեև՝ բեյսբոլ/սոֆթբոլ, կարատե, սերֆինգ,  ժայռամագլցում եւ սքեյթբորդինգ:

Ամառային 32-րդ օլիմպիական խաղերը կանցկացվեն 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031