Մենք՝ ներքոստորագրյալներս, ներկայացնելով մեր ժողովրդի ճակատագրով մտահոգ համախոհ քաղաքացիներից կազմված նախաձեռնող խումբը, հաշվի առնելով մեր ազգի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարման անհետաձգելիությունը, հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային ոլորտներում առկա խնդիրների լուծման անհրաժեշտությունը, ելնելով մեր ազգային շահերից և քաջ գիտակցելով ստանձնվող պատասխանատվությունը, հայտարարում ենք նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու գործընթացի մեկնարկի մասին:
Սերգեյ Ղազարյան
Էրիկ Մկրդումյան
Հայկ Ջավադյան
Տիգրան Գաբրիելյան
Արսեն Գրիգորյան
Արայիկ Ավանեսյան
Նվեր Բաղդասարյան
Արայիկ Պողոսյան
Սեյրան Դանիելյան
Կարեն Միրզոյան
Նարեկ Աբրահամյան
Ռոբերտ Ղազարյան
Կողքից մի դիտարկում. անվանումը չափազանց երկար է և նորույթ՝ թարմ, ակտուալ գաղափարներ չի պարունակում, ինչի պատճառով չի առանձնանում արդեն իսկ գոյություն ունեցող հազարավոր մեծ ու փոքր կուսակցությունների ֆոնին: Քաղաքացիական պատերազմի դեպքում, երբ անհրաժեշտ է համախմբել ազգը, այո, նման անվանումը շատ ու շատ ակտուալ է: Մյուս բոլոր դեպքերում նմանօրինակ անվանումը դժվար հիշվող է լինելու: Թերևս, հիշվելու համար պետք է անպայման խուսափել լայնորեն տարածված բառերից, անվանումներից և օգտագործել կարճ, դիպուկ, հնչեղ, հիշվող բառեր կամ, ավելի լավ է, մեկ բառ: