Հուլիսի 18-ին՝ ժամը 1.15-ին «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած, ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին հաղորդվել էր, որ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 1-ի սահմաններում, իրենց տան բակում երկաթի վրա ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Արարատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է ոչ թե ընկնելու հետևանքով, այլ նույն օրը ժամը 1-ի սահմաններում, Արարատ քաղաքի մշակույթի շենքի հետնամասում իր և Գրիգոր Վ.-ի միջև ծագած վիճաբանության ժամանակ, վերջինս կողմից իր մոտ եղած դանակով տղամարդու որովայնին հարվածելու հետևանքով:
Գրիգոր Վ.-ն հրավիրվել է բաժին ու տվել բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն