Այսօր հուլիսի 19-ին, կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին, երբ ռուսական ռազմաբազայի զինծառայողներն ուսումնական կրակահերթ էին բացել գյուղում` մեծ խուճապ առաջացնելով բնակիչների շրջանում: Փաշինյանն ասաց, որ դա անթույլատրելի արարք է:
«Ես դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ- ռուսական բարեկամական հարաբերությունների, սադրանք ընդդեմ ՀՀ ինքնիշխանության: Մեղավորներին պետք է գտնել ու պատասխանատվության ենթարկվել: Դեռ խնդիր կա, թե ինչ ընթացակարգերով պետք է հետաքննվի այս միջադեպը, քանի որ կան երկկողմ պայմանագրեր: Ամեն դեպքում ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են և հույս ունեմ հետագա ընթացքն արդյունավետ կլինի: Բայց, կրկնում եմ, կա հարց՝ պարզաբանելու, թե ինչ ընթացակարգերով պետք է տվյալ միջադեպը քննության առնվի»,- ասաց վարչապետը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ