Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում Կայուն զարգացման նպատակների  ազգայնացման գործընթացն ուղեկցվում է Հայաստանի նոր կառավարության կողմից ձեռնարկված հավակնոտ բարեփոխումների ծրագրով. Զ. Մնացականյան

Հուլիս 19,2018 11:15

Հուլիսի 18-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո գումարված կայուն զարգացման վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնյաների քաղաքական ֆորումին:

Իր խոսքում նախարար Մնացականյանը մասնավորապես նշեց, որ Հայաստանում Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ազգայնացման գործընթացն ուղեկցվում է Հայաստանի նոր կառավարության կողմից ձեռնարկված հավակնոտ բարեփոխումների ծրագրով։ Նա ընդգծեց Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի հայաստանյան թիմի միջև ձևավորված գործընկերային սերտ կապերն ու համագործակցությունը, որոնք մասնավորապես ուղղված են նորարական նախաձեռնությունների խրախուսմանը: Կայուն զարգացման նպատակների իրականացման գործում նախարարը մեծապես կարևորեց Հայաստանի հասարակական կյանքի անբաժան մասը հանդիսացող կենսունակ և ուժեղ քաղաքացիական հասարակության դերակատարությունը։

ՄԱԿ-ի 2030 օրակարգի արդյունավետ իրականացման առումով նախարար Մնացականյանն ընդգծեց նաև տարածաշրջանային և ենթատարածաշրջանային համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ այն կարող է ոչ միայն հիմք ծառայել հարևան երկրների միջև փոխշահավետ կապերի ամրապնդման համար, այլ հանդես գալ որպես վստահության ձևավորման կարևոր միջոց:

Իր ելույթում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձավ նաև նախօրեին ՄԱԿ-ի բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած Կայուն զարգացման օրակարգի և դրանից բխող նպատակների և թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող Հայաստանի առաջին ազգային կամավոր զեկույցին:

Ներկայացնելով Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում տեղի ունեցած փոփոխությունները և դրան հաջորդած զարգացումները՝ նախարար Մնացականյանը ընդգծեց, որ նոր կառավարությունը ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրականացնում է բարեփոխումների համապարփակ օրակարգ՝ ուղղված երկրում օրենքի գերակայության և արդարադատության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռմանը:

ՀՀ ԱԳՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031