Անցած շաբաթ Բրյուսելում ԵՄ պաշտոնյաների հետ շփումներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշակի շեշտադրումներ արեց, որոնք տասն անգամ ուռճացված ներկայացվեցին այստեղ նրա երկրպագուների կողմից՝ «վախ, դուխին մեռնեմ, խզարեց, պասլատ արեց, էդձեւ ա պետք, հերիք ա՝ սրանից-նրանից փող ուզենք»: Բայց երկրպագուները պետք է հասկանան, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս ընդդիմադիր պատգամավոր չէ, առավել եւս՝ լրագրող չէ, որ պարզապես «դուխով խոսելը» բավարար լինի: Նա պետության առաջին դեմքն է եւ արտասահմանցի գործընկերների հետ իրականացնում է երկրի արտաքին քաղաքականությունը:
Այդ քաղաքականության առաջնահերթությունները պետք է հստակ ձեւակերպված լինեն, եւ միայն վարչապետը, որքան էլ նա սիրված լինի ժողովրդի կողմից, բացառապես իր ինտուիցիայով առաջնորդվելով՝ չի կարող տալ բոլոր հարցերի պատասխանները՝ նման դեպքերում աշխատում է պետական ապարատը: Մասնավորապես, Բրյուսել գնալուց առաջ Փաշինյանը պետք է հստակ պատկերացում ունենար, որ ահա այս բաների համար մեզ փող այլեւս պետք չէ, իսկ ահա այս ոլորտներում մեզ գումարներ են պետք գալու, եւ դրա համար մենք պատրաստ ենք անել ահա այս քայլերը: Ի դեպ, այս պարագայում 10 միլիոն եվրոն էլ չի խանգարի՝ անկախ այն հանգամանքից, որ մեր կոռուպցիոներները 10 միլիարդ են գողացել:
Իհարկե, միամտություն կլինի կարծել, որ երկու ամսում հնարավոր է բոլոր ոլորտներում նման հայեցակարգեր մշակել, պարզապես ինձ թվում է՝ քանի չկա մշակված ռազմավարություն, պետական այրերի խոսքը պետք է առավել չափավորված լինի՝ հնարավորինս լայն մանեւրերի հնարավորություն ստեղծելու համար: Ընդհանրապես, իշխանության եկած թիմի ներկայացուցիչները պետք է հասկանան, որ նրանք այլեւս հեղափոխականներ չեն, տրիբուններ չեն, հրապարակախոսներ չեն, եւ մտնեն պետական գործիչների «կաշվի» մեջ: Ինչը, օրինակ, ենթադրում է՝ չմտնել մանր-մունր ֆեյսբուքյան բանավեճերի մեջ:
Հետաքրքիր է, որ գրեթե նույն օրերին, երբ հայերը գովում էին Հայաստանի վարչապետին «դուխով խոսելու» համար, ամերիկացիները, ճիշտ հակառակը՝ խիստ քննադատում էին իրենց նախագահին Պուտինի հետ բանակցություններում բավականաչափ «դուխ» չդրսեւորելու համար: Ամերիկացիները, նաեւ քաղաքական շրջանակները ակնկալում էին, որ Թրամփը պիտի «խզարի», «շշպռի», Պուտինի «պորտը տեղը դնի»: Դա ոչ միայն մեզ եւ ամերիկացիներին՝ դա բոլոր ժողովուրդներին է դուր գալիս: Բայց ենթադրում եմ, որ ԱՄՆ նախագահի այս մեղմ մոտեցումը պատահական քայլ չէր: Սակայն դրա մասին՝ մեկ ուրիշ անգամ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
28 տարի առաջ «Բադի ձվերի կճեպները ճաքեցին։ Ճուտիկներն իրենց կտուցները հանեցին։ Հանկարծ «մայր» բադը տեսավ, որ «ամենամեծ» ձուն դեռ տեղում է։ Շուտով նրան այցի եկավ մի պառավ բադ։
-Երևի հնդկահավի ձու է,-ասաց նա,-ինձ էլ են մի անգամ խաբել։ Ինչպե՜ս էի տանջվում, երբ դուրս եկան հնդկահավի ճտերը։ Ախր նրանք վախենում էին ջրից։
Վերջապես ճաքեց նաև ամենամեծ ձուն։ Միջից դուրս եկավ մի խոշոր, անճոռնի ճուտիկ։
-Ես սրան էլ լողալ կսովորեցնեմ, թեկուզ ստիպված լինեմ ուժով ջուրը հրել։»
Հ․Ք․Անդերսեն
Անճոռնի ճուտիկը, որն այդպես էլ կարապ չդարձավ:
Հիմա էլ այդ պառաված «Ճուտիկի» ձվերի կճեպները ճաքեցին: Ճուտիկներն իրենց կտուցները հանեցին: Սրանք էլ վախենում էն ջրից եւ երբեք կարապ չեն դառնա՝ կամ կկու, կամ «դուխով» փայտփորիկ…
Թէ որպէս անձնաւորութիւն, եւ թէ որպէս քաղաքական մարդ, Նիկոլ Փաշինեանը վատ մէկը չէ: Անձնապէս համակրելի է, եւ քաղաքական անսովոր հմտութիւններ, անսպասելի շնորհք ունի:
Սակայն այնուհանդերձ, նա մեծապէս գերագնահատեց իր կարողութիւնները, մինչ միաժամանակ՝ երկրի ու ժողովուրդի վերաբերեալ իր պատկերացումները շա՜տ վերացական են, կը հակադրուին պարզ ու տարրական իսկ իրականութիւնների:
Ամէն դէպքում, էական խնդիրը ինքը չէ: Խնդիրն ու վտանգը՝ իր շրջապատի, քաղաքական դաշնակիցների ու երկրպագուների կարգ մը տարրերն են. երրորդ խումբի պարագային, մեծաթիւ : Առաւել՝ ներքին այն ծայրահեղական ուժերը որ նշեալ երեք դասակարգումներուն մէջ չեն արդէն, եւ որ հետզհետէ պիտի դառնան իր բացայայտ ու վայրագ հակառակորդները – եւ որ ինք, իր խառնուացքով եւ մօտեցումներով, անկարող է զսպելու – : Դեռ առաւել՝ այն արտաքին ուժերը որոնք ուզում են ու կարող են զինք շահագործել, իր կամքից անկախ, առանց որ դա իր ցանկութիւնը լինի, առանց որ ինք երբեմն գիտակցի իսկ որ այդ է կատարվում:
Սա է կացութիւնը, որու ամենամտահոգիչ ու աղետաելի հետեւանքը կարող է լինի՝ պատերազմի ծայրագոյն բռնկում:
Հետեւաբար, թոյլ տուէք որ բոլորս ել չհրճուինք յանկարծ – հրաշքով – մի քիչ իրենց գործը կատարել սկսած իրավապահ մարմինների մի քանի բացայայտումներով – որոնց մի մասն ալ ուղղակի վնասակար է երկրին համար (ակնարկում եմ որոշ Հիմնարկների աղմկալից վարկաբեկման, ոչ շատ կարեւոր միջադէպերի հիման վրայ, կամ ել ոչ իսկ դեռ բաւարար հիմունք ունեցող կասկածների պատճառով) – :
Մեր Բանակը զինվոր է պատրաստում, ապահովելով պետության ու ազգի ռազմական անվտանգությունը, մեր Սփյուռքն էլ պետք է գործարար պատրաստի՝ դառնալով պետության բաղկացուցիչ մասը, որը պետք է ապահովի պետության տնտեսական անվտանգությունը, այնպես որ Ռազմական նախարարությունն ու Սփյուռքի նախարարությունը նույն բանակային կառուցվածքն ու օրենքները պետք է ունենան՝ կոչումներով ու պաշտոններով ու վարժանքներով: Երրորդ նախարարությունը՝ դա մնացած ամեն ինչն է, որը չի մտնում ուժի ու գործարարության մեջ՝ գիտություն, մշակույթ, հոգեւոր ոչ նյութականն ու ոչ ուժայինը: Կարճ ասած՝ մեզ Սփյուռքից փող պետք չի, մեզ գործարարության գնդապետներ են պետք, որ գործարար զինվոր դաստիարակեն: