Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատեք նոր Հայաստանի մայրաքաղաքը տառասխալներից

Հուլիս 19,2018 14:30

«Առավոտը» քանիցս անդրադարձել է Երեւանում տեղադրված ցուցանակներում տեղ գտած տառասխալներին: Տառասխալներն ամենուր են՝ «Այրարատ» կինոթատրոնի մատույցներում, Ֆրանսիայի հրապարակում, այլուր: Գրեթե բոլոր ցուցանակների վրա են. գովազդային վահանակներ, տեղեկատվական ցուցանակներ, «Հայ մեծեր» պաստառներ:
Ամեն անգամ մեր ահազանգից հետո տառասխալներն ուղղվել են, սակայն նոր տեղադրվող ցուցանակներում տառասխալների առկայությունը նշանակում է,
որ Երեւանի քաղաքապետարանի հայերենին չտիրապետող պաշտոնյան շարունակում է պաշտոնավարել: Նոր վրիպակ ենք արձանագրել
«Հայ մեծեր» պաստառներից մեկում:


Նախկին հրապարակումներում նշում էինք նման ցուցանակի տեղը: Հիմա չենք նշի: Թող գտնեն, ուղղեն եւ վերջապես Երեւանը ազատեն հայերենին չտիրապետող պաշտոնյայից: Նոր Հայաստան է, Տարոն Մարգարյանն էլ հեռացել է:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի

«Առավոտ»

18.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031