Լրահոս
«Հանրապետություն» կուսակցությունը դեմ է հարկային դաշտի փոփոխություններին «Հանրապետություն» կուսակցությունը թե շրջանառության հարկը, թե հայտարարագրումը համարում է նույն շղթայի մաս։ Այս երկու օրինագծերն էլ, բովանդակությամբ միտված լինելով ստվերի վերացմանը, գործնականում ավելացնում են հարկային բեռը, ճնշում միջին և փոքր բիզնեսին ու լրացուցիչ պարտավորություններ դնում քաղաքացու վրա։ Ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ գործազրկությունը 3-4% է, ՀՀ-ում հասնում է 14%-ի: Այս պայմաններում առաջարկվող փոփոխությունները վաղաժամ են և բացասաբար են ազդելու ինչպես բիզնեսի ակտվության, այնպես էլ ստվերի կրճատման վրա։ «Հանրապետություն» կուսակցությունը դեմ է առաջարկվող օրենքների կիրարկմանը։ Մենք օրենքների խստացման և հարկատեսակների ավելացման փոխարեն առաջարկում ենք հարկատուների քանակի ավելացում` ԱՄՆ-ի և ԵՄ-ի ֆինանսական և տեխնոլոգիական ներուժի ներգրավմամբ, ՀՀ բնական ռեսուրսների ճիշտ կիրառմամբ, էներգետիկ համակարգի ներդաշնակմամբ և միջին ու փոքր բիզնեսի հարկային բեռի թեթևացմամբ և պարզեցմամբ։ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
Օրվա լրահոսը

National Geographic-ի ներկայացուցիչը հույս ունի վերսկսել ամսագրի հայկական տարբերակի հրատարակումը. «Ամերիկայի ձայն»

Հուլիս 18,2018 22:22

Մոտ 10 տարի առաջ National Geographic հեղինակավոր հանդեսը լույս տեսավ Հայաստանում: Շուտով այն դադարեցրեց հրատարակումը: Ամսագրի հայկական տարբերակի և National Geographic-ի հետ համագործակցության մասին զրուցեցինք NG արտասահմանյան հրատարակչական նախագծերի ղեկավար Յուլիա Բոյլ-Պետրոսյանի հետ:

«Ամեն ինչ արվում է, որպեսզի մարդիկ լուսանկարների միջոցով պատկերացնեն մեր աշխարհի գեղեցկությունը»,- National Geographic հանդեսի առաքելության մասին նշում է համաշխարհային հեղինակություն վայելող այս հաստատության արտասահմանյան հրատարակչական նախագծերի ղեկավար Յուլիա Բոյլ-Պետրոսյանը, ում հետ զրուցեցինք այլ լեզուներով հանդեսի հրատարակման, ներառյալ հայկական տարբերակի մասին:

«Իմ գործունեության նպատակն է բանակցել հրատարակիչների հետ, կնքել պայմանագրեր, որով նրանց թույլ է տրվում օգտագործել մեր բրենդն ու հրատարակել ամսագիրը մեր ձևաչափով»,- նշում է Յուլիա Բոյլ-Պետրոսյանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայնի» կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031