Վաղը՝ հուլիսի 19-ին, ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը:
Հաղորդման հյուրերն են գործարար Արեգ Մելքոնյանը եւ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:
Հաղորդման ընթացքում կքննարկենք «բանկային համաներմանը»`բանկերում կուտակված վարկերի տույժ-տուգանքները ներելու մասին օրենքին վերաբերվող հարցեր եւ վարկերին «զոհ» դարձած գործարարներին աջակցելու հնարավորությունները:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Հաղորդումը կվարի Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ