ՀՀ ՊՆ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն հուլիսի 18-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարեկ Ռեշուտային և ռազմական կցորդ, փոխգնդապետ Քշիշտով Միկոլայեկին` վերջինիս ՀՀ-ում հավատարմագրման կապակցությամբ:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել Հայաստանում առաքելության ընթացքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցության հեռանկարները: Հատկապես կարևորվել է ռազմատեխնիկական բնագավառում համագործակցությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ