Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին այցելել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ:
Քննարկվել են բանակաշինությանը, զինված ուժերի առջեւ դրված մի շարք առաջադրանքների կատարմանը վերաբերող հարցեր:
Ամփոփվել են նաեւ վերջին շրջանում ադրբեջանա-ղարաբաղյան սահմանագիծ կատարված այցելությունները, առաջնագծի ամրապնդման, զինծառայողների ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը:
Համապատասխան զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:
Նախագանն ընդգծել է, որ բանակաշինությունը, պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացումը եղել են եւ կմնան պետության կարեւորագույն խնդիրների շարքում՝ կոնկրետ հանձնարարականներ տալով քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ