Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն Ադրբեջանին խորհուրդ է տվել վերանայել ընտրական օրենսգիրքը

Հուլիս 18,2018 18:44

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է Ադրբեջանում ապրիլի 11-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների ամփոփիչ զեկույցը, որում երկրի իշխանություններին խորհուրդ է տրվում վերանայել ընտրական օրենսգիրքը մինչև հաջորդ ընտրությունները, գրում է contact.az-ը:

Բացի այդ ԺՀՄԻԳ-ը խորհուրդ է տալիս նաև անկախ և բազմակողմանի հետաքննություն անցկացնել քվեարկության ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ: Ուսումնասիրության առարկա պետք է դառնան ընտրատեղամասերի տեսախցիկների ձայնագրությունները, ընտրացուցակները, անվավեր ճանաչված քվեաթերթիկները:

Զեկույցի հեղինակները խորհուրդ են տալիս Ադրբեջանի իշխանություններին ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակել՝ հանրային վստահությունը բարձրացնելու համար, քանի որ հանձնաժողովի ներկա կազմը նման վստահություն չի ներշնչում:

Հիշեցնենք, ապրիլի 11-ին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում Իլհամ Ալիևը 4-րդ անգամ ընտրվեց երկրի նախագահ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031