Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեվի» հաստիքների գործով․ դպրոցի տնօրենը վերականգնեց պետությանը պատճառած 2 միլիոն 289 հազար դրամի վնասը

Հուլիս 18,2018 18:25

Ինչպես տեղեկացրել էինք, Շիրակի մարզի դատախազությունում  քրեական գործ է հարուցվել Փոքր Սարիար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմինե Մխեյանի նկատմամբ։ Վերջինս մեղադրվում է մի քանի անձանց, այդ թվում և իր դստերը դպրոցի աշխատակիցներ ձևակերպելու ու նրանց անվամբ շուրջ 2 միլիոն 289 հազար 31 ՀՀ դրամ յուրացման եղանակով հափշտակելու մեջ։

ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ տիկինն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառած վնասը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031