Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ծրագիր. սիրիահայերը բնակարանի վարձավճար կստանան, լեզվի դասընթացներ կանցնեն

Հուլիս 18,2018 17:56

ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայաստանում հաստատված սիրիահայերի համար աջակցության հերթական ծրագիրն է  մեկնարկում՝ «Սիրիահայերի եւ տեղացիների դիմակայունության բարձրացում» խորագրով, որը կտեւի 36 ամիս՝ հուլիսից մինչեւ 2021թ.-ի հունիսը: Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ծրագիրը մեկտեղելու է մի շարք ոլորտների նախաձեռնություններ՝ իրավաբանական խորհրդատվություն, հայերենի ուսուցում, բիզնես-աջակցություն:

«Ավելի քան 9000 սիրիահայ կստանա խորհրդատվական աջակցություն՝ տարբեր ծառայություններից օգտվելու նպատակով: Ավելի քան յոթ հարյուր սիրիահայեր բնակարանի մեկ ամսվա վարձավճար կստանան, լեզվի դասընթացներ կանցնեն»,-նշեց Մխիթար Հայրապետյանը: Նա հավելեց, որ ձեռներեցների համար էլ կկազմակերպվեն բիզնես-սեմինարներ:

«Այսուհետեւ Սփյուռքի նախարարությունն ավելի պատրաստակամորեն է բոլոր ուղղություններով նպաստելու այս ծրագրի հաջողմանը, որովհետեւ սիրիահայերի կյանքի որակի բարելավումը բոլորիս հաջողությունն է»,-վստահեցրեց նախարարը: Նրա փոխանցմամբ՝ ծրագրի նշյալ նախաձեռնությունների շահառուները կլինեն ընդհանուր առմամբ ավելի քան տասը հազար սիրիահայեր: Հավելենք, որ ծրագրի բյուջեն կազմում է 3 միլիոն եվրո. հիմնական ֆինանսավորողը Եվրամիությունն է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ես հեծանիվ հայտնագործեցիք?
    Մի քանի տարիյա տվյալ ծրագիրը գործում է։

  2. …… ու հավաստիացնում եմ Ձեզ, որ ցանկացած սիրիահայ ինքը կարող է բիզնեսի դասընթացներ տալ մեզ բոլորիս։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031