Այսօր՝ հուլիսի 18-ին, «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ժամանակ Ֆասթ Կրեդիտի նախագահ Վահե Բադալյանը ներկայացրեց դեռևս 1994թ-ին հիմնադրված ընկերության գործունեությունը: 24-ամյա պատմություն ունեցող ընկերությունը ձեռք է բերել ավելի քան 130,000 հավատարիմ հաճախորդ, շուրջ 170,000 գործող վարկ, որոնք սպասարկվում են շուրջօրյա գործող 21 մասնաճյուղերում: Ընկերության նախագահը անդրադարձավ նաև իրենց կողմից 2017թ-ին Մեծ Բրիտանիայում հիմնադրված Ֆասթ Կրեդիտ ընկերության գործունեությանը:
Վահե Բադալյանը խոսեց նաև ապագա պլաններից՝ նշելով, որ ընկերության գործունեության ընդլայնմանբ պայմանավորված 2018թ-ին Երևանում և մարզերում բացվելու են ևս 5 մասնաճյուղեր, իսկ Մեծ Բրիտանիայում 2 գործող գրասենյակներին ավելացվելու են ևս 2-ը:
Այնուհետև անդրադարձ կատարվեց «Ֆասթ Կրեդիտ»-ի կողմից պարտատոմսերի թողարկմանը:
Պարտատոմսերի թողարկման վերաբերյալ խոսեց Ֆասթ Կրեդիտի գործադիր տնօրեն Հակոբ Ղոնջեյանը: Նա նշեց, որ պարտատոմսերը հարմար և շահավետ գործիք են բոլոր այն ներդրողների համար, որոնք ցանկանում են կատարել պարզ և արագ ներդրումներ՝ բարձր և կայուն եկամուտ ստանալու նպատակով և մեջբերելով իրենց կարգախոսն, ասաց.
-Ներդրե՛ք ՊԱՐԶ
Ստացե՛ք ԱՐԱԳ:
Թողարկման ամսաթիվ | 20.07.2018թ | |
Շրջանառության Ժամկետը | 24 ամիս | |
Թողարկման արժույթը | ՀՀ դրամ | ԱՄՆ դոլար |
Տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն | 10% | 6.9% |
Թողարկման ծավալ | 100,000,000 | 1,000,000 |
Մեկ պարտատոմսի անվանական արժեք | 10,000 | 100 |
Շուկա ստեղծող (Market maker) | «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ | |
Ամփոփ բնութագիր | www.fastcredit.am |
Ընկերության նախագահ Վահե Բադալյանը վերջում հավելեց, որ այս պրոդուկտի ներդրմամբ Ֆասթ Կրեդիտ-ն իր հերթական քայլն է կատարում բանկ վերափոխվելու ճանապարհին: