Այսօր`հուլիսի 18-ին, ժամը 14.36-ին շտապ օգնության ավտոմեքենայով, անգիտակից վիճակում Իջեւանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի 16-ամյա բնակչուհի: Նա բժշկական կենտրոն է տեղափոխվել դեղեր օգտագործելուց հետ, անգիտակից վիճակում: Ժամը 16.00-ին Իջեւանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ աղջիկը տեղափոխվելու է Երեւան:
Ազատամուտից իմացանք, որ աղջկա ընտանիքը սոցիալապես խիստ անապահով է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ