Լրահոս
Օրվա լրահոսը

Գետահովտցիները դեմ են զորամասի նախկին տարածքը եկեղեցուն հանձնելուն

Հուլիս 18,2018 14:15

2018 թվականի մարտի 29-ին  ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված, Գետահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, նախկինում Իջեւանի  զորամասի տարածք հանդիսացող  10518,2 քառ մետր մակերեսով շենք-շինությունները եւ  8,9 հա հողամասը անհատույց նվիրվել է Հայաստանյան Առաքելական  եկեղեցուն: Այդ նվիրատվությունը կատարվել է առանց  Գետահովիտ համայնքի ղեկավարի, ավագանու, համայնքի բնակչության կարծիքը հաշվի առնելու: Գետահովտի  ավագանին, համայնքի ղեկավարը կարծում են, որ ավելի նպատակահարմար է՝ այդ տարածքը եւ  շինությունը  մնան որպես պետական սեփականություն, այնուհետեւ հստակ ծրագիր լինելու դեպքում, համապատասխան ներդրումներ ապահովելու պայմանով հանձնվեն որեւէ կազմակերպության կամ անհատի: Նրանց խոսքերով, առանց այդ էլ Գետահովիտը մեծ տարածքներ չունի, որոնցից կարողանար հարկեր գանձեր եւ  ավելացներ իր սեփական եկամուտները:

Հուլիսի 11-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի մոտ կայացած հանդիպմանը մասնակցել են ՀԱԵ Տավուշի թեմի ներկայացուցիչները՝ թեմի առաջնորդ, տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ,  Գետահովիտ համայնքի ավագանու անդամներ, համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը: Բագրատ եպիսկոպոսը  հայտնել է,որ  եկեղեցին նախատեսում է այնտեղ    ստեղծել բազմագործառույթ կենտրոն ՝ «Գետահովիտ մանկապատանեկան գյուղ»  , որը լինելու  է որպես տեղական ու միջազգային երիտասարդական ճամբար, նաեւ՝  որպես հոգևոր վերականգնողական կենտրոն՝ քաղցկեղով հիվանդ երեխաների համար: Նրա խոսքերով՝ նախատեսվում է հիﬓանորոգել դեպի տարածք տանող ավերված ճանապարհը, բոլոր շինությունները, վերանորոգել լողավազանները, ստեղծել խոտածածկ ֆուտբոլի դաշտ, բասկետբոլի, վոլեյբոլի եւ  թենիսի դաշտեր՝ ձեւափոխելով առկա շարահրապարակները: Ակնկալվում է, որ կստեղծվի  25- 30  աշխատատեղ, որոնք կարող են զբաղեցնել Գետահովիտի բնակիչները:  Բագրատ եպիսկոպոսը  հայտնել է, որ ծրագրի իրագործման համար  անհրաժեշտ է 3-5 ﬕլիոն ԱՄՆ դոլարը հայթայթելու նպատակով իրենք  բանակցել են տարբեր անհատ բարերարների ու կազմակերպությունների հետ:

Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը    հայտնեց, որ համայնքի  ավագանին, դպրոցի կոլեկտիվը դեմ են եկեղեցու ծրագրին, Բագրատ եպիսկոպոսը  իրենց հստակ չի հայտնել, թե ծրագրի իրականացման համար 3-5 միլիոն դոլարը ե՞րբ է հանգանակվելու, ե՞րբ է ծրագիրը կյանքի է կոչվելու, դրա համար ի՞նչ երաշխիքներ կան:  Ըստ ընթացակարգի՝ պետությունը նշված տարածքները պետք է հանձնի համայնքին,համայնքն էլ՝ եկեղեցուն: Հուլիսի 13-ին Գետահովտի համայնքապետարանում  Բագրատ եպիսկոպոսը հանդիպում է  ունեցել, սակայն դրանից գետահովտցիների դիրքորոշումը չի փոխվել: Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը հայտնեց, որ նախկին զորամասի տարածքը համայնքին հանձնելու խնդրանքով ինքը 2 նամակ  է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Գետահովտի համայնքապետարանում հանդիպման տեսանյութ՝

https://www.facebook.com/arpine.yeritsyan.92/videos/2139235953023584/?hc_ref=ARTbZIaefeShFSnu3t1BYQsaaae71JajOC42lBq54rInPjS0Vw8jJPYRsZlDhkXDFHo&fref=nf&_rdc=1&_rdr

Տեսանյութը՝ Արփինե Երիցյանի ֆեյսբուքյան էջից
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031