Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին մի քանի հրամանագրեր է ստորագրել:
Դրանցից մեկով նա Միքայել Արզումանյանին ազատել է գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Մեկ այլ հրամանագրով Վահագն Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Հիշեցնենք, որ նա Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն էր:
Կան նաեւ նշանակման հրամանագրեր:
Դրանցից մեկով Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով:
Իսկ մյուսով` Հակոբ Ավագյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։