«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի այսօրվա անսպասելի հայտարարությունը, պարզվում է, խմբի անդամների ընդհանրական տեսակետը չի արտահայտում: Հիշեցնենք՝ նա այսօր ասել էր, թե իրականում Էդվարդ Գրիգորյանն է «պատահական» կրակոց արձակել ու ոստիկանի վիրավորել, մինչդեռ Սմբատ Բարսեղյանն է սպանության համար մեղադրվում:
«Այդ հայտարարությունը բոլորիս տեսակետը չէ, այլ նրա անձնական հայտարարությունը, որը համաձայնեցված չէ խմբի հետ եւ չի արտահայտում ընդհանուր տեսակետ»,-դատական նիստի ժամանակ հայտարարեց Վարուժան Ավետիսյանը, որպեսզի հանրության շրջանում տարակարծություններ չլինեն:
Խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանն էլ, որը կալանքից ազատված է, լրագրողների հետ զրույցում ասաց՝ չի մեկնաբանելու քրեական գործի հետ կապված որեւէ տվյալ կամ հայտարարություն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Բայց իսկ ինքը Փավլիկը կարծիք չի հայտնել, ցուցմունք է տվել.