Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի դեսպանն ու Միգրացիոն ծառայության պետը քննարկեցին Գերմանիայից ստացվող ռեադմիսիոն հայտերի գործընթացը բարելավելու հարցերը

Հուլիս 18,2018 13:26

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայություն ուղղվող ռեադմիսիոն հայտերի հարցում քանակապես առաջատարը 2012 թ-ից ի վեր Գերմանիան է։ Հայաստանում Գերմանիայի Արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերն այսօր կայացած հանդիպման ընթացքում արձանագրեց ռեադմիսիոն հայտերին ընթացք տալու գործի առանձնահատկությունները։

«Վերաինտեգրման ուղղությամբ մենք շատ ծրագրեր ենք իրականացնում, բայց ռեադմիսիայի դեպքում որոշակի մեխանիզմներ ու ընթացակարգեր ներդնելու կարիք կա»,-նշեց Ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Նա այս դաշտում համագործակցելու առաջարկ արեց դեսպանին՝ առանձնացնելով հատկապես խորհրդատվական, կարիքների բացահայտման, վերաինտեգրման և անհատական մոտեցման խնդիրները։

«Կարծում եմ՝ տնտեսական վերաինտեգրման, երկարաժամկետ զբաղվածության հարցն է ամենագործնական ու կարևոր քայլը»,-նկատեց դեսպանը՝ խոստանալով քայլեր ձեռնարկել բարձրացված խնդիրների ուղղությամբ։

Արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը ներկայացրեց ընդհանուր գործընթացի տեխնիկական բարդությունները. «Շատ տարբեր կառույցների ստորաբաժանումներ են զբաղվում ռեադմիսիոն հայտերի ուղարկման գործընթացով, և նման տարաբնույթ համագործակցությունը յուրովի բարդացնում է մեր աշխատանքը»։

Կողմերը քննարկեցին «Ռեադմիսիոն դեպքերի կառավարման էլեկտրոնային համակարգ»-ի ներդրման անհրաժեշտությունը, որն իրականություն կդառնա մինչև ընթացիկ տարվա ավարտը՝ «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի շրջանակում։ Այն կոչված է ժամանակակից և արդյունավետ լուծումներ տալու գործընթացի համակարգման հարցում՝ հնարավորություն ընձեռելով նաև ժամանակ ու այլ ռեսուրսներ խնայել։

Ծառայության պետն ընդգծեց «Գերմանիայի հետ ռեադմիսիայի իրականացման արարողակարգ»-ի ստեղծման գաղափարը՝ կարևոր անհրաժեշտություն որակելով այն։ ԵՄ-Հայաստան ռեադմիսիայի իրականացման արարողակարգ ստեղծելու շուրջ բանակցություններ սկսելու առաջարկ հայկական կողմնը հնչեցրել է ԵՄ-Հայաստան միացյալ ռեադմիսիոն հանձնաժողովի 4-րդ նիստի ընթացքում։

Աբովյան քաղաքում ավելի քան 120 փախստականների ընդունելու հնարավորությամբ նախատեսված կառույցի շինարարության ֆինանսավորման հարցը ևս կողմերի ուշադրությանն արժանացավ։

Մ. Քիսլերը բարձրաձայնված հարցերի ուղղությամբ շարունակական համագործակցություն և գործնական արդյունքներ կանխորոշեց՝ երկու կառույցների միջև կայուն կապը պահպանելու և տեղեկատվության պարբերական փոխանցման ուղիով։

Միգրացիոն ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031