Երեւանի կենտրոնում այսօր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի բացմանը շատ քաղաքացիներ եկել էին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեսնելու եւ նրա հետ նկարվելու համար:
Երբ Փաշինյանը հեռանում էր միջոցառման վայրից, բազմության մեջ մի խումբ տիկնանց հաջողվեց նրա հետ «սելֆի» անել:
Կանայք ուրախությունից ճչում էին, իրար գրկում ու ասում, որ Գլենդելից Երեւան էին ժամանել՝ հատուկ վարչապետին տեսնելու համար: «Վերջապես մեր ցանկությունը կատարվեց, մենք նախկին բասկետբոլիստուհիներ ենք»,-ասացին կանայք:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ