«Չունենք նման մտավախություն, քանզի Արամ Սարգսյանն իր ելույթում բացառեց այդ երևույթը»,-Aravot.am-ի հարցին՝ մտավախություն չունե՞ն, որ լինելով կուսակցության ղեկավար, Արամ Սարգսյանն ընտրվելով ԵԿՄ ղեկավար՝ հնարավոր է քաղաքականացնի կառույցը, այսպես արձագանքեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:
Հիշեցնենք՝ «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը մտահոգություն էր հայտնել, որ, եթե «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը դառնա ԵԿՄ ղեկավար, այդ դեպքում «Հանրապետություն» կուսակցությունը, ինչպես ժամանակին ՀՀԿ-ն, կունենա ԵԿՄ-ի պես հզոր կիսառազմականացված միավոր:
Պարոն Հայրապետյանից հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ, այդ մտավախությունը քննարկե՞լ է ԵԿՄ վարչությունը, նա պատասխանեց. «Մենք նոր ժամանակներում ենք ապրում, նոր իրավիճակ է, այդ դաշինքը նոր իրողություն բերեց այս երկրին, բազմահազար մարդիկ գնացին, կանգնեցին երկրի համար, այդ մարդիկ բան են ասում, չհավատա՞նք: Արամ Սարգսյանը հայտարարեց՝ ԵԿՄ-ն չի քաղաքականացվելու, պետականամետ կառույց է մնալու: Չհավատա՞նք այդ մարդուն»:
Ըստ պարոն Հայրապետյանի՝ ԵԿՄ-ականները կարող են կուսակցական պատկանելություն ունենալ: Անդրադառնալով ԵԿՄ վարչության հասցեին հնչած այն մեղադրանքներին, թե ՀՀԿ-ի կառույցն է եղել և բոլոր սև գործերն արել, պարոն Հայրապետյանն արձագանքեց. «ԵԿՄ անդամներն ընտրություններում կարող են ազատ իրենց որոշելիքն անել: Իհարկե, 1998-ին երկրապահի քաղաքական մասը, երբ նոր ձևավորվել էր ՀՀԿ-ն. Աշոտ Նավասարդյանից հետո Վազգեն Սարգսյանն էր, ԵԿՄ քաղաքական մասն անցավ ՀՀԿ շարքեր: 60 հազար երկրապահ ունենք, նրանք ստիպված պիտի լինեն անկուսակցակա՞ն»:
Արամ Սարգսյանի թեկնածությանը դեմ արտահայտվողներին Համլետ Հայրապետյանը հիշեցրեց ԵԿՄ կանոնադրությունը. «Այդ նույն անձնավորությունը մեր նախորդ հանդիպմանը ԵԿՄ կանոնադրությունը ճոճում էր, թե ԵԿՄ կանոնադրություն պիտի կարդալ: Ըստ կանոնադրության՝ նախ հրավիրվում է համագումար: Կա երեք տարբերակ՝ ԵԿՄ անդամների մեկ երրորդ, վարչության կայացած նիստի կեսից ավելին, և/կամ վերստուգիչ հանձնաժողովի հրատապ պահանջ: Մենք գնացել ենք վարչության նիստի որոշման տարբերակով: Առաջիկա նիստին որոշվելու է գնալ ԵԿՄ համագումարին, հենց վարչությունը որոշում է կայացնում, հինգ օր հետո պիտի կայանա համագումարը: Դրանից առաջ նախաձեռնող խումբը որոշում է կայացնում, որոշում քվոտա, ընտրում, թե որ բաժանմունքից քանիսը կընտրվեն համագումարի պատվիրակ: Համագումարում առաջադրվում են բաժանմունքի վարչության անդամները և ընտրում կամ չի ընտրում նրանց: Երբ ձևավորվում է վարչությունը, կարող են հենց այդ պահին համագումար հրավիրել, առաջին նիստի օրը ընտրում են վարչության նախագահ, տեղակալներ ու վերստուգիչ հանձնաժողով: Որ ուզես ԵԿՄ նախագահ դառնալ, պիտի այդ ճանապարհով գնաս: Ուստի ո՞նց կարող է մեկ այլ ՀԿ-ից ԵԿՄ նախագահ ընտրվել: Կռված տղա լինել, չի նշանակում ԵԿՄ անդամ լինել: Եթե ԵԿՄ անդամ եք, երեկ վարչության նիստը հայտարարություն է ընդունել, եկեք տղաներ, բոլորիս գլխի վրա տեղ ունեք, գնացեք այն բաժանմունքներում, որտեղ եղել եք, գրանցվեք, ժողովին մասնակցեք, առաջադրվեք թեկնածու, եկեք համագումար, առաջադրվեք վարչության անդամ, հետո ընտրվեք նախագահ օրենքի տառին, բառին համապատասխան»:
Պարոն Հայրապետյանը նաև վրդովված է Վազգեն Սարգսյանի հասցեին հնչող հայտարարություններից. «Անամոթաբար հայտարարում են, թե Վազգեն Սարգսյանն ու իր կողմնակիցները թուրքերին ու չեչեններին զենք են վաճառել, պետական դավաճանության հոդված են կպցնում հայոց սպարապետին, բա այս մարդիկ իրավունք ունե՞ն այս հողի վրա ապրելու: Վազգեն Սարգսյանը՝ երկրապահի ղեկավար որպես բանակ է ստեղծել, մենք այսօր պարծենում ենք մեր բանակով: Բա բանակն ինչի՞ հենքի վրա է ստեղծվել: Երկրապահի 99 տոկոսը արդար, մաքուր, շիտակ, անկեղծ մարդիկ են, ապրիլը ձեզ վկա»:
ԵԿՄ Աշտարակի բաժանմունքի նախագահ Գեղամ Սմբատյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ ԵԿՄ-ն միշտ եղել է ապաքաղաքական կազմակերպություն, այսօր ավելի հստակ է այդ հարցն առաջադրված, որ ԵԿՄ-ն լինելու է ապաքաղաքական կազմակերպություն. «ԵԿՄ-ն կառույց է, որը ներառում է բոլոր կուսակցություններից անդամների, այսինքն՝ երկրապահն ուղղորդել մի կուսակցության կողմ, անհնար է»:
Անդրադառնալով Արամ Սարգսյանին դավաճան անվանողներին՝ պարոն Սմբատյանն ասաց. «Արամ Սարգսյանը մաքուր, ազնիվ մարդ է: Այսօր Արամը չի եկել իր կուսակցությունը հզորացնելու, այլ եկել է երկրապահի անունը, պատիվը պահելու, իմիջը բարձրացնելու, ոչ թե քաղաքականացնելու: Մենք կյանք ենք տվել թե′ պետականության, թե′ երկրի համար, և երկրապահը երկրի հզոր կառույցներից է, որը պետք է պահպանենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայաստանի վերջին սպարապետն եղել է Վահան Մամիկոնյանը , 481-484 թթ. ապստամբության առաջնորդ եվ ռազմական գործիչ:
14ՕՕ տարի հայաստանում չի եղել սպարապետ եվ միաժամանակ չի եղել նաեւ թալանչի ռազմական գործիչ:
Ինչու Անդրանիկը չի եղել սպարապետ իսկ Նժդեն որպես ռազմական գործիչ, այո այն էլ 1992 թ-ի մարտի 30-ին, Նժդեհը անկախ Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից արդարացվեց եվ ստացավ «ՍՊԱՐԱՊԵՏ» անհիմն կոչումն:
Որպես դաշնակ,1907 թվականին մտնում է ՀՅԴ շարքերը եվ չի հնազանդվել իշխանության հրամաններին։ 1920 թվականի օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։ Մարտեր մղելով գերակշիռ 11-րդ կարմիր բանակի դեմ մինչև 1921 թվականը, նա միայն լքում է Զանգեզուրը իշխանությունների կողմից երաշխիք ստանալուց հետո, ըստ որի Սյունիքը մնալու էր Հայաստանի կազմում։ Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու մեջ, 1944 թ-ի հոկտեմբերի վերջերին, խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է չարությամբ օժտված Հայաստանի նկատմամբ պատրաստ լինելով հաձակվել Հայաստանի վրա, սպանելով հային իր ստոր անունը պատմոթյան մեջ գրելով:
Նժդեն ՉԻ եղել հայոց սպարապետ:
Վազգեն Սարգսյանը սատարելով Լևոն Տեր-Պետրոսյանին 1996 թվականի ընտրություններում`(անձամբ ինքը ավտոմատի օչերեդով կրակեց ժողովրդի վրա) նա ստիպեց նախագահին հեռանալ պաշտոնից 1998 թվականին` համաձայնության չգալով Լեռնային Ղարաբաղի հարցում :Դա է պատճառն որ Նա նաև քննադատվում է մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների կողմից որպես ոչ ժողովրդավար անձ հատկապես ընտրություններում իր ռազմականացված դերի համար։ Գեներալ Մանվելն այսոր Վազգենի զոհն է որ միշտ, Գեներալ Մանվելն կատարել է քավորի հրամանն երկրապահ ջոկատն օգտագործել խաղաղ ցուցարարների դեմ:
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐ
Այդ ում էք ընտրում ԵԿՄ նախագահ, ելի խենթացաք
Վազգենի քաղաքական ռեժիմը եղել է արյունոտ որի հիմքում ընկած նրա մակարդակի վրա մասնակիցները պետք է որոշումները կայացնել միմիայն իր թելադրանքով:Նույնիսկ նա չէր հիշում իր ասծները եվ անում էր պահին հարմար:
-Կենդանի հերոս չի լինում,կենդանության ժամանակ նրանք դառնում են անտանելի:
-Իսկ Մանվելին խոստացավ որ ինքն հերոս է:
1998թ. արժանացել է Արցախի հերոսի կոչման եւ «Ոսկե արծիվ» շքանշան եթե նա հարգեր իր խոսքերն ապա չպետք էր ընդունել հերոսի կոչումն կամ էլ ինքն համաձայն էր որ դարձել է անտանելի ժողովրդի համար:
Նա նախընտրում էր ուժի կիրառումը, խոսքերի և ժողովրդավարության փոխարեն:Քննադատվել է ոչ ժողովրդական լինելու համար, հատկապես ընտրական
գործընթացներում իր ազդեցությունը կիրառելու համար: