Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մինչեւ իշխանափոխությունը «Նորատուսցի Ալիկի» փաստաբանը մի դիմում է հղել Սերժ Սարգսյանին

Հուլիս 17,2018 21:21

Դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ այսօր քրեական աշխարհում «Նորատուսցի Ալիկ» անունով հայտնի Ալիկ Բանդուրյանի (լուսանկարում) և մյուսների գործով հերթական դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերին «Լիա» գեղեցկության սրահում մահացած էին հայտնաբերվել Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը: Նրանց սպանության համար մեղադրվում են Պետրոս Իսրայելյանը՝ հայտնի որպես «Չարբախցի Գեղամ», Ալիկ Բանդուրյանը եւ Արմեն Գասպարյանը՝ հայտնի «Բդո» մականվամբ:

Այսօրվա նիստում պարզ դարձավ, որ Բանդուրյանի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը և Slaq.am լրատվական կայքի լրագրող Աննա Հակոբյանը մինչև իշխանափոխությունը դիմել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ակնկալելով նրա միջամտությունը, որպեսզի Ալիկ Բանդուրյանի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների շարունակական խախտումները վերացվեն:

Դատարանը Սերժ Սարգսյանին ուղղված այդ գրությունը ստացել է հուլիսի 6-ին, ընթերցել՝ այսօր: Դիմումը կազմվել է 2018 թվականի մարտի 14-ին, իսկ ապրիլի 23-ին, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից: «Դիմումը հղել ենք Սերժ Սարգսյանին, քանի որ նա է ՀՀ Սահմանադրության երաշխավորը եղել: Խնդիրն այն է, որ Ալիկ Բանդուրյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, բայց տեւական ժամանակ է՝ կալանքի տակ է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Բանդուրյանի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը:

Հավելենք, որ առաջիկա դատական նիստում կլսվի Բանդուրյանի հանդեպ մեղադրական ճառը եւ պարզ կդառնա, թե մեղադրող-դատախազը նրա համար ինչ պատժի միջնորդություն է կատարելու: Ինչ վերաբերում է նշյալ գրությանը, ապա դատական նիստի ընթացքում դատավոր Նելլի Բաղդասարյանը միայն հայտարարեց, որ դատավորն անկախ է աշխատում եւ դա օրենքով է սահմանված:

Ըստ մեղադրանքի՝ «Լիա»-ի նկուղում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ ապահովելով նաեւ Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը, ապա Պետրոս Իսրայելյանը եւ Գևորգ Ավետիսյանը սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի միջոցով հարվածել են Մուշեղ Մուշեղյանին, որն էլ ի պատասխան ատրճանակով կրակոցներ է արձակել. մահացել է Գևորգ Ավետիսյանը, ծանր վիրավորվել՝ Արամ Պետրոսյանը (որը Պետրոս Իսրայելյանի՝ «Չարբախցի Գեղամի» շրջապատից է):

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031