Այսօր`հուլիսի 17-ին կայացել է Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր համայնքի ավագանու արտահերթ նիստ: Նիստի օրակարգում համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանի հրաժարականի դիմումի քննարկումն է եղել: Արթուր Մադաթյանից տեղեկացանք, որ ինքը սրտի հետ կապված խնդիրների պատճառով 2017թ. դեկտեմբերին վիրահատվել է, հիմա էլ առողջական խնդիրներ ունի:
Նա հայտնեց, որ շնորհակալ է համագյուղացիներին համատեղ աշխատանքի համար, ինքն այսուհետ եւս կապված կլինի հայրենի գյուղին, կօգնի Բերքաբերի հիմնախնդիրների լուծմանը:
1968թ. ծնված Ա. Մադաթյանը Բերքաբեր համայնքի ղեկավար է ընտրվել 2012թ. սեպտեմբերին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ