Երեւանի սրտում Արամի եւ Նալբանդյան փողոցների հատման կետում այս պահին Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի բացման միջոցառումն է, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ՀՅԴ խմբակցության անդամներ։
Արամ Մանուկյանի արձանի հեղինակը ճարտարապետ Դավիթ Մինասյանն է։ Արձանը տեղադրվել է Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանին հարակից հարթակում։ Միջոցառմանն իր օրհնության խոսքը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ ամենայն Հայոց կաթողիկոսը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Փառք Աստուծոյ…
Առաջին էապէս յուսադրիչ նշանը (ոչ միայն արձանը, այլ ամբողջ միջոցառումը…), նորագոյն յեղափոխութենէն ի վեր…