Այսօր Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան հյուրընկալել է Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանին եւ փոխնախագահ Հայկ Միսակյանին:
Քննարկվել են մարզամշակութային ոլորտում հայ-ճապոնական համագործակցության ընդլայնման հեռանկարները, համատեղ միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունները:
ՀԿԿՖ ղեկավարները դեսպանին ներկայացրել են կատարված աշխատանքները: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ճապոնական այս մարտարվեստը Հայաստանում զարգացնելու եւ հանրաճանաչելիությանը նպաստելու համար:
Նախատեսվում է մոտ ապագայում կազմել համագործակցության կոնկրետ ծրագրեր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ