«Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով ֆեյսբուքյան իր էջում արած այն հայտարարությանը, թե Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը որոշ պարզաբանումներ արեց:
«Դա կլինի ցուցահանդես, եւ 1-2 ամիս կտեւի այդ ժամանակավոր ցուցահանդեսը: Այս փուլում մեծ է Հայաստանի հանդեպ Սփյուռքի հետաքրքրությունը` պայմանավորված թավշյա հեղափոխության գործընթացներով: Օտարազգիներին հատկապես այս իրողություններ են բերում Հայաստան: Այնպես որ, այս օղակը հաղորդակից կդարձնի նրանց կատարվածին»,-ասաց Մակունցը, որի գրառումը բուռն քննարկումների տեղիք էր տվել ու միանշանակ չէր ընդունվել:
Քննարկման ներկա Սամվել Սաղաթելյանը առաջարկեց այնպես անել, որ դա դառնա կոնցեպտուալ հիմնավորումով, ամբողջի վերաարժեւորմամբ փաստավավերագրական արվեստի պրոյեկտ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Թանգարանի մէջ հին ու անցած, վերջացած բաներ կը զետեղեն: Թերեւս անցած վարչակարգի մասին ցուցահանդէս մը աւելի տեղին կը լինի…