Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հուլիս 17,2018 17:55

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման սկզբում նախարար Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթությունները, ՀՀ կառավարության կողմից իրականացվող ագրարային քաղաքականության թիրախային ուղղություններն ու ընթացիկ ծրագրերը, առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները:

Առաջնային խնդիրների թվում նախարարը մասնավորապես մատնանշել է պետության աջակցության ավելացումը գյուղատնտեսությանը պետական աջակցության ծրագրերում փոքր գյուղացիական տնտեսությունների ներգրավումը, ինչպես նաև գյուղատնտեսական սուբսիդավորման նոր մեխանիզմների մշակումը։ Որպես ոլորտի զարգացման մեկ այլ կարևոր բաղադրիչ` նախարար Արթուր Խաչատրյանը մատնանշել է բարձրարժեք գյուղմթերքի արտադրության կազմակերպումն ու գյուղմթերքի արտադրության ոլորտում ամբողջական արժեշղթայի ձևավորումը, գյուղատնտեսական նշանակության հողերի ծավալների ավելացումն ու միավորումը, ինչը  թույլ կտա բարձրացնել հողերի տնտեսական արժեքը:

Անասնապահության ոլորտի առաջնահերթ խնդիրների թվում նախարար Արթուր Խաչատրյանը հատկապես կարևորել է գյուղատնտեսական կենդանիների նույնականացման ծրագրի իրականացման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի գյուղատնտեսական կենդանիների առողջության պահպանմանն ու հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ կազմակերպմանը:

Կողմերը քննարկել են նաև գյուղատնտեսական ապահովագրությանը վերաբերող մի շարք հարցեր: Այս առումով Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ հաջորդ տարվա սկզբին նախատեսվում է մեկնարկել գյուղապահովագրության պիլոտային ծրագիր Արմավիրի, Արարատի և Շիրակի մարզերում:

Ոլորտի առաջնահերթությունների թվում նախարարը նշել է նաև օրգանական գյուղատնտեսության զարգացումը, ինտենսիվ այգիների հիմնումը, ոռոգման և կարկտապաշտպան ժամանակակից համակարգերի ներդրումը, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների բարելավումը:

ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ֆինանսական և տեխնիկական օժանդակության ձևաչափերով:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031