Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բագրատաշենի բնակիչները խմում են ծանր մետաղներով հագեցած Դեբեդի ջուրը

Հուլիս 17,2018 17:30

Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ, կենսաթոշակառու Արմո Գաբրիելյանը հայտնեց, որ Բագրատաշենի խմելու ջրի պոմպակայանը գտնվում է Դեբեդ գետից  3 մ հեռավորությամբ, իրենք խմում են գրունտի մեջ ներծծված Դեբեդի ջուրը: Խորհրդային տարիներին Բագրատաշենի խմելու ջրի պոմպակայանը գտնվել է գետից 25 մ հեռավորությամբ: Դեբեդի մեջ մեծ է  Լոռու  հանքարդյունաբերական ձեռնարկությունների արտանետած  ծանր մետաղների`պղիձի, կապարի,արճիճի  եւ այլնի պարունակությունը, այդ մետաղները  մարդու օրգանիզմում կուտակվելու հատկություն ունեն: Բագրատաշենին  մատակարարված խմելու ջուրը կոշտ է, այն եռացնելուց հետո թեյնիկի հատակին մեծ քանակի կիր է գոյանում: Բագրատաշենի շատ բնակիչներ այլ բնակավայրերից մեքենաներով խմելու ջուր են ներկրում: 2800 բնակիչ ունեցող Բագրատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանը հայտնեց, որ գյուղին խմելու ջուրը մատարակարում է «Տավուշ» ՋՕԸ-ն, որը նույն պոմպակայանով նաեւ ոռոգման ջուր է մղում: Համայնքը մատակարարված խմելու ջրի դիմաց վճարում է ՋՕԸ-ին:

2016թ. «Հայջրմուղկոյուղին»  եւ ԻՖԱԴ-ը Բագրատաշենում խմելու ջրի ցանց են կառուցել:  Ի՞նչն  է պատճառը, որ   Բագրատաշենի բնակչությանը Ստեփանավանի սարից հոսող որակյալ չի մատարակարվում: Ա. Մակյանն ասաց, որ համայնքի ավագանու որոշմամբ  գյուղի խմելու ջրի ցանցը հանձնվել է «Վեոլիա  ջուր» ընկերությանը,որը պետք է  գյուղի սպառողների համար ջրաչափեր տեղադրի,որից հետո բագրատաշենցիները կօգտվեն Ստեփանավանի ջրից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031