ՀՅԴ-ն երբեք չի աջակցել Պարտադիր կենսաթոշակային համակարգային, տեսակետը չի փոխվել նաև այսօր: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց ՀՅԴ ԳՄ-ի անդամ Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով, իրենց նպատակը պարտադիր բաղադրիչի չեղարկումն է։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն էլ ասաց, որ Կենսաթոշակային լուծումների ընդհանուր բանաձև աշխարհում գոյություն չունի, որը հնարավոր կլիներ վերցնել, տեղայնացնել և հասնել հաջողության։ Նա նշեց, որ հանրությունը դեմ է պարտադիր ձևով կենսաթոշակային համակարգին և առավելապես կողմ է սերունդների համերաշխության սկզբունքին:
«Այն երկրները, որոնք ստիպողաբար ընդունել են ցանկացած կենսաթոշակային բարեփոխում՝ ձախողվել է, երկար կյանք չի ունեցել, անընդհատ վերանայվել է»,- ընդգծեց Թադեւոսյանը։
ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակը համապարփակ մասնագիտական վերլուծություն է իրականացրել, որը ներկայացրել են հնարավոր բոլոր շրջանակներին՝ կառավարության անդամներին, պատգամավորներին, շահագրգիռ նախարարություններին, սակայն դեռ որևէ արձագանք չեն ստացել։
ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանն ասաց, որ այս կենսաթոշակային համակարգի ներդրմամբ չի լուծվում ժողովրդագրական խնդիրները: Այս համակարգը բացասական ազդեցություն կունենա ժողովրդավարական խնդիրների վրա, քանի որ ծննդաբերելիս, հետծննդյան արձակուրդում կուտակում չի արվում։ 3 և ավելի երեխա ունեցող մայրը մեղմ ասած դատապարտված է աղքատ ծերության»,-ասաց Պարսյանը:
Նանե Հայրապետյան