«Forbes» հանդեսը հրապարակել է 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող 100 մարզիկների ցուցակը, որոնք ընդհանուր առմամբ վաստակել են $ 3,8 միլիարդ: Դա 23 %-ով բարձր է 2017 թվականի ցուցանիշից:
Ցուցակում ընդգրկվել են 10 մարզաձեւեր: Ամենաշատ ներկայացվածը բասկետբոլն է՝ 40 հոգի: Այնուհետեւ գալիս են ամերիկյան ֆուտբոլը՝ 18, բեյսբոլը՝ 14, ֆուտբոլը՝ 9, բռնցքամարտ/MMA-ն՝ 5, թենիսը՝ 4, Ֆորմուլա-1-ը՝ 3, կրիկետը եւ աթլետիկան՝ 1-ական:
Աշխարհի ամենահարուստ մարզիկների top 10-ը.
Ֆլոյդ Մեդվեյզեր, ԱՄՆ, բռնցքամարտ, $ 285 մլն
Լիոնել Մեսսի, Արգենտինա, ֆուտբոլ, $ 111 մլն
Կրիշտիանու Ռոնալդու, Պորտուգալիա, ֆուտբոլ, $ 108 մլն
Քոնոր Մակգրեգոր, Իռլանդիա, բռնցքամարտ/MMA, $ 99 մլն
Նեյմար, Բրազիլիա, ֆուտբոլ, $ 90 մլն
Լեբրոն Ջեյմս, ԱՄՆ, բասկետբոլ, $ 85,5 մլն
Ռոժե Ֆեդերեր, Շվեյցարիա, թենիս, $ 77,2 մլն
Ստեֆեն Կարրի, ԱՄՆ, բասկետբոլ, $ 76,9 մլն
Մաթ Ռայան, ԱՄՆ, ամերիկյան ֆուտբոլ, $67,3 մլն
Մեթյու Սթաֆորդ, ԱՄՆ, ամերիկյան ֆուտբոլ, $ 59,5 մլն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ GettyImages-ի (Ֆլոյդ Մեդվեյզեր եւ Քոնոր Մակգրեգոր)