Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաշվարկվել է շուրջ 5 մլն. ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Հուլիս 17,2018 16:15

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հուլիսի 9-ից 13-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 24 իրավախախտում, 4-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 350.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 5.352.450 ՀՀ դրամ:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 16 դեպք:

Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 5.090.450 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 բալենի, 3 հացենի, 7 կաղնի, 18 հաճարենի, 23 բոխի) հաշվարկվել է 3.592.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (6.2 խմ)՝ 116.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

ՀՀ Տավուշի մարզ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 կաղնի, 6 բոխի, 1 հաճարենի) հաշվարկվել է 531.840 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 10 դեպքով (32.93 խմ)՝ 727.610 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

ՀՀ Սյունիքի մարզ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 հացենի, 2 թխկի, 12 բոխի) հաշվարկվել է 122.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 6 դեպք:

ՀՀ Տավուշի մարզ` ապօրինի որսի 1 դեպքով (5 անտառային աղավնի, 3 չիլ կաքավ, 1 նապաստակ, 1 քարակաքավ, 1 կասպիական սև ագռավ) հաշվարկվել է 68.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

ՀՀ Գեղարքունիքի մարզ` ապօրինի արածեցման 3 դեպքով (70 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ) հաշվարկվել է 140.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

ՀՀ Գեղարքունիքի մարզ` ապօրինի արածեցման 2 դեպքով (27 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ) հաշվարկվել է 54.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման,

հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք։

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

 

ՀՀ Շիրակի մարզ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

ՀՀ Գեղարքունիքի մարզ՝ առանց համապատասխան փորձաքննական եզրակացության շինարարություն կատարելու 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամ վարչական տուգանք:

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031