Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Արամ Սարգսյանը դարձավ ԵԿՄ նախագահ, հիմա էլ «Հանրապետություն» կուսակցությունը կունենա ԵԿՄ-ի պես հզոր կիսառազմականացված միավոր, ինչպես ՀՀԿ-ն». Արայիկ Խուդավերդյան

Հուլիս 17,2018 15:15

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատր Արա Խուդավերդյանը վստահեցրեց՝ «պարտավորվում են իրենց վրա վերցնել պատասխանատվություն և վերացնել այն թերմացքը, որ գոյացել է երկրապահի շարքերում»:

«Նոյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Խուդավերդյանը հայտարարեց. «Մենք ալտերնատիվ կառույց ունենք, եթե նրանք նորից անցնեն տեխնիկական թերությունների, գաղտնի ժողովներ անեն, մենք պաշտոնապես կհայտարարենք և կստեղծենք ԵԿՄ առանձին կառույց, որտեղ կներգրավվեն ՀՀ, ԼՂՀ, ՌԴ, ԱՄՆ և Եվրոպայում գտնվող՝ Հայաստանի հողի համար զենք վերցրած և պայքար մղած տղաները: Ներկայիս պարագայում մենք ուզում ենք երկրապահը տանել դեպի առողջացում, ազատվեն այն մարդիկ, որոնք բարոյալքեցին երկրապահի շարքերը»:

Հարցին՝ որքանո՞վ է արդարացված Արամ Սարգսյանի՝ ԵԿՄ նախագահի պաշտոնում թեկնածությունը, պարոն Խուդավերդյանը պատասխանեց. «Տնից երկու հոգի էլ կարող է դնեն թեկնածություն, ինչո՞ւ չէ: Քանի որ մենք ապրում ենք հայաստանյան գործող սահմանադրության ներքո, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անգամ դավաճան, իրավունք ունի թեկնածություն դնել ՀՀ տարածքում: Արամ Սարգսյանին իրականում առաջ են բերում ոչ թե որպես թեկնածու, այլ որպես Վազգեն Սարգսյանի եղբայր»:

Արայիկ Խուդավերդյանը ԵԿՄ նախագահի պաշտոնում տեսնում է միայն պատերազմ անցած հրամանատարի. «Տեսնում եմ մի անձի, որը գոնե մի քանի անգամ հայտնվել է շրջափակման մեջ, ունեցել հաղթանակներ և պարտություն: Հաղթանակներից ոչ թե գլխապտույտ է ապրել, էմոցիայի տրվել, ոչ էլ վատի ժամանակ է սպիտակ նասկիները հանել և հանձնվել հակառակորդին: Տղամարդավարի մինչև վերջ կատարել է իր և հայրենիքի դեմ կայանալիք գործողությունը՝ մահ մահի դեմ և մնացել է ողջ»:

Հարցին՝ այն բացահայտումները, որ տեղի ունեցան երկրապահի շուրջ, իրենց համար անակնկա՞լ էին, պարոն Խուդավերդյանը պատասխանեց. «Ես դուրս եկա, երբ ԵԿՄ-ում սկսեցին վաճառվել վկայականներն ու մեդալները: ԵԿՄ-ն այն օջախն էր, որտեղ մարդը պիտի ստանար իր արածին վայել: Մենք լավ գիտենք, թե պատերազմի դաշտում ով  ինչպես է իրեն դրսևորել, ով է թուրքի դիակը ՀՀ բերել հայի դիակի փոխարեն, որը կոչվել է տակտիկական փախուստ»:

Պարոն Խուդավերդյանը մտահոգված է՝ այժմ մի խումբ մարդիկ շահարկում են Վազգեն Սարգսյանի անունը. «Տղաներ, վերբովկա լինելուց էժանագին մի ծախվեք: Մարդիկ, եթե չեն փոխվել առ այս պահը, նրանք հարյուր հատ ձեզ պես կաշի են մաշել, բայց մնացել են նույնը: Իմ շնորհակալությունն այդ տղաներին եմ հայտնում, որոնք դուխով ու ողնաշարով կանգնեցին իմ կողքին, որ մտնեմ այս անհավասար պայքարի մեջ»: Արայիկ Խուդավերդյանը ԵԿՄ վարչությունը դիտում է որպես ՀՀԿ կուսակցության կոռուպցիոն հավաքատեղի, որը միշտ եղել է նրա դուստր ձեռնարկությունը, և կեղտոտ, սև գործերը հանձնարարվել են երկրապահին:

Հարցին՝ նպատակահարմա՞ր է, որ Արամ Սարգսանը, լինելով քաղաքական կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր, ղեկավարի ԵԿՄ-ն, պարոն Խուդավերդյանը պատասխանեց.  «Լիարժեք դեմ եմ, որ կուսակցական ղեկավարը լինի ուժային կառույցի ղեկավար, որտեղ խոսքը հրաման է դիտվում և այդ կառույցն օգտագործվի ի նպաստ սեփական շահերի և կուսակցության ու դառնա ՀՀԿ-ի դուբլ կարգավիճակ: Այդ դեպքում Հանրապետություն կուսակցությունը կունենա ԵԿՄ-ի պես հզոր կիսառազմականացված միավոր»:

«Հայր Վահան» ջոկատի հրամանատար, «Զորավար Անդրանիկ» ռազմահայրենասիրական, բարեգործական ՀԿ նախագահ Վոլոդյա Մաթևոսյանը (Ապարանցի Վլե) նշեց. «Ճիշտ չէ, որ քաղաքական կուսակցության ղեկավարը դառնա ԵԿՄ ղեկավար: Եթե մի մարդ դավաճանեց իր սկզբունքներին, կդավաճանի ամեն ինչին: Տեսան Արայիկին հավասար չկա, ստիպված Արամ Սարգսյանին առաջ մղեցին: Երբ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը ամբիոնից ելույթ էին ունենում, Արամ Սարգսյանը ԱԺ-ից մի անգամ դուրս չեկավ, որ կանգնի իր ընկերների կողքին: Արամ Սարգսյանն ուզում է իր համար ճանապարհ բացել վարչապետի աթոռի համար. Նիկոլ Փաշինյանին խորհուրդ եմ տալիս զգուշանալ նրանից»:

Արայիկ Խուդավերդյանը չցանկացավ իր ծրագրերից խոսել, քանի որ մտահոգություն ունի, որ դրանք գողացվում են մյուս կողմից: Արայիկ Խուդավերդյանի տեղեկացմամբ՝ ստեղծվելու է հրամանատարական խորհուրդ,  եթե խնդիր լինի, անգամ օրենսդրական նախաձեռնությամբ մտնելու են ԱԺ, հասնելու են նրան, որ ազատամարտիկի կենցաղը փոխվի, ազատամարտիկը չզգա իրեն նվաստացած:

Պարոն Խուդավերդյանը վստահեցրեց՝ եթե անգամ այս բացահայտումներն էլ չլինեին, իրենք արդեն նպատակ ունեին պայքար սկսել. «Մենք աշխատելու էինք` Մանվել Գրիգորյանին գցելու վրա: Տղաներն ասում էին՝ Մանվելը կերավ սաղիս, եկեք մտնենք պայքար, թեկնածությունդ դիր, մենք քո մեջքին կանգնած ենք առանց որևէ զենք կիրառելու: Մենք այդ պայքարին գնում էինք, բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ, մենք էլ անակնկալի եկանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031