Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մալիշկա համայնքի ղեկավարի գործով վերաքննիչ բողոք է բերվել

Հուլիս 17,2018 13:46

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազի կողմից հուլիսի 17-ին վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մ. Մովսիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հուլիսի 14-ի որոշման դեմ:

Հիշեցնենք, որ պաշտոնեական դիրքն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ յուրացում կատարելու, թեկնածուի կողմից միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու, ընտրողների կողմից թեկնածուի օգտին քվեարկելու համար կաշառք ստանալու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2018թ. հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 1-ին վարչության 2-րդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար քննչական ենթակայությամբ ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների նախընտրական փուլում ընտրություններին ռեյտինգային կարգով առաջադրված պատգամավորի թեկնածուի օգտին 1.300 կողմ քվե ապահովելու նպատակով ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մ. Մովսիսյանը, լինելով պատգամավորի թեկնածուի Մալիշկա համայնքում գտնվող նախընտրական շտաբի ղեկավարը, ընտրողներին ընտրակաշառքներ բաժանելու համար ստացել է 13.000.000 ՀՀ դրամ գումար և մեկ ձայնի համար 10.000-ական ՀՀ դրամ ընտրակաշառքներ է բաժանել համայնքի բնակիչներին: Մ. Մովսիսյանն ապահովել է 800 քվե և ըստ պայմանավորվածության՝ վերադարձրել է մնացած 500 քվեների համար հաշվարկված 5.000.000 ՀՀ դրամ գումարը՝ այդպիսով օժանդակելով ընտրակաշառք բաժանել:

2018թ. հուլիսի 13-ին Մ. Մովսիսյանը ձերբակալվել է, մեկ օր անց նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար:

2018թ. հուլիսի 14-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն է ներկայացվել Մ. Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդություն հարուցելու մասին, որը մերժվել է՝ կալանավորման հիմքերի անբավարարության պատճառաբանությամբ:

Քրեական գործի նախաքննության օրինականության նատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի այս որոշման դեմ բերվել է վերաքննիչ բողոք, որն ընդունվել է վարույթ:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031