Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. «Ես բժիշկների բժիշկը չեմ, որ որոշեմ, թե՝ ով է պիտանի ծառայության, ով՝ ոչ»

Հուլիս 17,2018 13:35

Այսօր ՊՆ կենտրոնական հավաքակայանում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի գերքաշություն, թերքաշություն, հեմոգլոբինի բարձր մակարդակ ունեցող եւ գիշերամիզությամբ տառապող տղաներին բանակ զորակոչելու որոշման մասին: «Դիագնոզների մասով ոչինչ չեմ կարող ասել: Կարող եմ ասել, որ այդ որոշումը ընդունվելուց հետո միանգամից դրվեց փոփոխությունների ու, եթե հիշողությունս չի դավաճանում, անցած կառավարության նիստին ընդունվեց, շտկվեցին որոշ թերություններ»,-ասաց նախարարը: Նրա դիտարկմամբ՝ «Եթե փորձագետները կարծում են, որ ասենք 45 կիլոգրամը կարելի է իջեցնել 42-ի, ու զորակոչել, իմ կարծիքը գերակշիռ չի կարող լինել: Ես բժիշկների բժիշկը չեմ, որ որոշեմ, թե ով է պիտանի ծառայության, ով՝ ոչ: Նման խնդիրները միշտ վերանայվել են»:

Նախարարը նաեւ ասաց, որ փորձելու են նախազորակոչային շրջանում լուծել ապագա զորակոչիկների առողջական խնդիրները: Օրինակ՝ 16 տարեկանում, եթե քթի միջնապատի կամ ատամների խնդիր ունի, ապա կամ վիրահատեն, կամ ատամները բուժեն, որպեսզի զորակոչի ժամանակ խնդիր չլինի, ու այդ տղաները ճանաչվեն պիտանի ու հետագայում զորամասերում այդ խնդիրները չլուծեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031