Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հասմիկ Հարությունյանը ընտրվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ

Հուլիս 17,2018 12:37

2018թ.-ի հուլիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի աշխատանքային նիստի ժամանակ կայացել է նոր նախագահի ընտրություն:

Խմբի նախագահ է ընտրվել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը:

Տեղեկացնենք, որ Հասմիկ Հարությունյանը կազմակերպության կողմից խմբում ընդգրկվել է 2013 թվականի հունվարից:

Հ. Հարությունյանը մշտապես կարևորել է ազատությունից զրկված անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այդ նպատակով նրա կողմից իրականացվել են քրեակատարողական ոլորտին վերաբերող մի շարք ուսումնասիրություններ ու ներկայացվել են համապատասխան առաջարկներ, մշտապես մասնակցել է ոլորտին առնչվող հանդիպում-քննարկումներին՝ բարձրաձայնելով առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները։

Հասմիկ Հարությունյանի կենսագրությունը

Հասմիկ Հարությունյանը 2011 թվականին ավարտել է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի իրավաբանության ֆակուլտետը:

2011 թվականի Մարտ- հունիս ամիսներին ուսուցանել է ՀՀ Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնում:

2013 թվականին ավարտել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից իրականացված «Մարդու իրավունքներ և Ժողովրդավարացում» միջմասնագիտական մագիստրոսական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում 2012 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սովորել է Կիևի Տառաս Շևչենկոյի անվան պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: 2016 թվականից հանդիսանում է գիտությունների թեկնածուի հայցորդ ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում։

Հ. Հարությունյանը աշխատանքի է անցել «Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» ՀԿ-ում 2012 թվականի մարտից՝ զբաղեցնելով իրավաբան-փորձագետի պաշտոնը:

2013 թվականի հունվարից կազմակերպության կազմից ընդգրկվել է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբում՝ որպես անդամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031