Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքը պատկանում է միայն դատապարտյալին.  ՀՀ ԱՆ

Հուլիս 17,2018 12:13

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Վերջին շրջանում Արդարադատության նախարարություն են ստացվում ներման խնդրանք պարունակող գրություններ, որոնք ներկայացվում են դատապարտյալների մերձավոր ազգականների և այլ անձանց կողմից: Ելնելով դրանից՝ հայտնում ենք, որ «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունի հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Նույն հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ այլ անձինք կարող են ներկայացնել ներման միջնորդություններ:

Այսինքն՝ ներման գործընթացն սկսելու համար նախ և առաջ անհրաժեշտ է դատապարտյալի կողմից ներկայացված ներման խնդրագիրը, իսկ այլ անձանց կողմից ներկայացված ներման միջնորդությունները կցվում են դատապարտյալի կողմից ներկայացված ներման խնդրագրին և քննարկվում են ներման խնդրագրի հետ միասին: Տեղեկացնում ենք, որ ներման խնդրագրի բացակայության դեպքում ներման միջնորդությունները ենթակա են վերադարձման:

 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031